Տեսանյութ.Ամերիկայի Միացյալ Նահանգների Օկլահոմա նահանգում տորնադո է եղել          «Էյթի Էյթ Հոթել ընդ Սպա» հյուրանոցային համալիրի բակում մաhացած է հայտնաբերվել 35-ամյա տղամարդ       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 24-ի համար    

16 դեկ 2024 15:13

Ալեն Սիմոնյանն ու Հնդկաստանի նախագահը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի թեմային

Ալեն Սիմոնյանն ու Հնդկաստանի նախագահը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի թեմայինՊաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 16-ին հանդիպել է Հնդկաստանի նախագահ Դրուպադի Մուրմուի հետ:

Կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան ու հավելել, որ չնայած լայն համագործակցությանը՝ երկկողմ հարաբերություններում դեռեւս առկա է չիրագործված ներուժ:

Դրուպադի Մուրմուն շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին Հնդկաստան կատարած պաշտոնական այցի համար ու վստահություն հայտնել, որ այս այցով նոր էջ է բացվելու երկկողմ հարաբերություններում:

Ալեն Սիմոնյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար ու ընդգծել, որ Հնդկաստանը Հայաստանի համար կարեւոր գործընկեր է:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ երկկողմ հետաքրքրության այլ հարցերի, այդ թվում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրին վերաբերող թեմային:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր