Կենդանակերպի այս նշանները հունվարին մեծ հաջողություններ կունենան          Երևանում 19-ամյա տղան սուր կտրող-ծակող գործիքով վնասվածքներ է պատճառել 16-ամյա երկու անչափահասի       Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի բնակարանից գողացել են գումար և ոսկյա զարդեր    

16 դեկ 2024 22:07

Երևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշին և գլխիվայր շրջվելԱյսօր՝ դեկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։45-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է  Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բժշկական օգնություն է ցուցաբերել, ովքեր հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց, ասելով, որ իրենք չեն տուժել։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր