Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Ապրիլի 30-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       ՌԴ-ում երկարաձգվել է միգրանտների երկիրը լքելու կամ օրինական կարգավիճակը կարգավորելու վերջնաժամկետը    

17 դեկ 2024 12:02

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է գազալցակայանի պատին, տեղի է ունեցել պայթյուն․ կա տուժած

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է գազալցակայանի պատին, տեղի է ունեցել պայթյուն․ կա տուժածԴեկտեմբերի 16-ին, ժամը 19:32-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 25-րդ կմ-ին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կա տուժած։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ա․, ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել գազալցակայանի պատին. կա արգելափակված քաղաքացի:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր