Իջևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «VAZ»-ը. կա տուժած

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Իջևան-Սևան ավտոճանապարհի մոտ 69-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Ե. Մ., ծնված 2002 թ․) և «VAZ» (վարորդ` Ա. Ա., ծնված 1977 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից։
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները և «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։