Արցախ վերադարձը հնարավոր է, ժամանակի հարց է, կարևորն այն է, որ մենք այդ նպատակը ունենանք ու գնանք դրա հետևից          Համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն       Ուկրաինան պատրաստ է ամբողջական հրադադարի՝ հենց այս պահից սկսած    

17 դեկ 2024 15:34

Ես իմ հասուն տարիքում չեմ հիշում, որ երբևէ ՀՀ-ն եղել է այսքան ժողովրդավար

Ես իմ հասուն տարիքում չեմ հիշում, որ երբևէ ՀՀ-ն եղել է այսքան ժողովրդավարԵս իրականում գիտակցում եմ՝ ինչ պատասխանատվություն եմ վերցնում ինձ  վրա, շատ լավ պատկերացնում եմ այն խնդիրները, որոնք գլոբալ են, իսկ լոկալ խնդիրները տեղում պարզ կդառնան: Այս մասին ԱԺ-ում ասաց Շիրակի մարզպետի ՔՊ-ական թեկնածու Դավիթ Առուշանյանը:

Դիտարկմանը՝ վերջին 6 տարիներին մարզում երկու բան է փոխվել՝ մարզպետ և մարզի ցուցանակը, նա արձագանքեց. «Մարզը, մասնավորապես 180 աստիճանով է փոխվել: Բազմաթիվ ծրագրեր են արվել Գյումրիում՝ փողոցաշինությունից սկսած մինչև այգիներ, պուրակ, մանկապարտեզ, դպրոց և այլն»:

Նա նաև անդրադարձավ քննադատություններին, թե վարչապետը sms-ներով է պաշտոնյաներին հեռացնում, նա ասաց, որ կուսակցության ղեկավարը, վարչության նախագահն իր կուսակից գործընկերոջը կարող է խնդրել պաշտոնից դուրս գալու համար, դա շատ նորմալ ժողովրդավար պատկեր է:

«Դուք տանում եք մի ուղղությամբ, թե երկրի վարչապետն է խնդրել, ես էլ տանում եմ, որ կուսակցության ղեկավարն է խնդրել, որոնք չեն մերժել, դա շատ նորմալ ու ժողովրդավար է: Միաժամանակ, սահմանադրական նորմերը պահպանվում են, և ես իմ հասուն տարիքում չեմ հիշում, որ երբևէ ՀՀ-ն եղել է այսքան ժողովրդավար և երբևիցե եղել է, որ բոլոր ինստիտուտները հարգված են եղել և յուրաքանչյուրն իր տեղում ու դիրքում է եղել»,- հայտարարեց Առուշանյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր