Դոնալդ Թրամփը չեղարկում է Սիրիայի դեմ 2004 թվականից գործող պատժամիջոցները          Սևան-Մարտունի ճանապարհին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 1-ի համար    

17 դեկ 2024 17:05

Իշխանափոխություն Հայաստանում կարող է լինել յուրաքանչյուր օր․ Աշոտյան

Իշխանափոխություն Հայաստանում կարող է լինել յուրաքանչյուր օր․ Աշոտյան2025թ․ արևելյան օրացույցով կանաչ օձի՞ տարի է, իսկ օձերը մեր երկրում քիչ չեն։ Իշխանափոխություն Հայաստանում կարող է լինել յուրաքանչյուր օր։ Ցավոք՝ երբ կլինի, կախված է ոչ այնքան հայ ժողովրդից, որը ոնց որ չի ուզում իր ձեռքը վերցնել իր ճակատագիրը, որքան Նիկոլ Փաշինյանին դրսից խաղացնող ուժերից։ Այս մասին դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք 2025թ․ իշխանափոխություն կլինի։

«Եթե քաղաքականության մեջ գործեր ֆուտբոլի օրենքը, որ երկրորդ դեղին քարտից հետո կարմիր պետք է տան, Նիկոլը վաղուց պետք է հեռացված լիներ խաղադաշտից։

Մի հավատացեք Արևմուտքի քարտերին, դրանց գույներին։ Արևմուտքը երկու ձեռքով է խաղում՝ հանրային դաշտում գովում է Նիկոլին, «դուխ տալիս» և «շախի» գցում ռուսների դեմ, իսկ տակից գրում են, որ Նիկոլը «քխ» ա, սակայն արտաքնապես ասում են, որ «պուպուշ է»»,-ասաց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր