Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է          Մինչև օգոստոսի 6-ը Զելենսկին երկարաձգել է ռшզմական դրությունն ու զորահավաքը       44-օրյա պատերազմի ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ-ում կներկայացվի սեպտեմբերին, կլինի գաղտնի բաժնում    

18 դեկ 2024 09:00

Ասել են՝ դիմումդ հետդ բեր․ «Հրապարակ»

Ասել են՝ դիմումդ հետդ բեր«Հրապարակը» գրում է․ Գյումրու փրայմերիզի արդյունքներով հաղթած անկուսակցական Սարիկ Մինասյանին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից եւ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց անմիջապես առաջ ՔՊ-ից զանգել են եւ տեղեկացրել, որ 7 թեկնածուներով պետք է Երեւան գնան, եւ զգուշացրել են, որ ՔՊ կուսակցությանն անդամագրվելու դիմումը հետը տանի` վարչապետն է ասել։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին Փաշինյանը հայտնեց, որ Գյումրու փրայմերիզին մասնակից բոլոր թեկնածուներին է ընդունել եւ նրանց ներկայությամբ Սարիկ Մինասյանին նշանակել է պաշտոնակատար։

Պատմեցին, որ Սարիկ Մինասյանն անակնկալի է եկել, չի սպասել, որ այդքան արագ կկազմակերպեն ՔՊ-ի թրի տակով անցնելը, եւ մտերիմների հետ կիսվել է, թե մտածում էր, որ անկուսակցական կարգավիճակում կիրականացնի արտահերթ ընտրությունների քարոզարշավը ու կհաջողի, սակայն հիմա ոչ միայն կուսակցական դառնալու պահանջ դրեցին, այլեւ ասել են, որ նախընտրական ցուցակի առաջին տասնյակն անձեռնմխելի է լինելու, ուստի ինքը հույս չունի, որ իր մարդկանց կարող է այնտեղ տեղավորել։ Անգամ իր տեղակալի հարցն են արդեն լուծել` ասել են, որ կրկին Աննա Հակոբյանի բարեկամ Վահագն Մկրտչյանն է լինելու։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 18․ 12․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր