Կրասնոդարի երկրամասում սպանվել է քրեական հեղինակություն Արսեն «Կրասնոյարսկին»          Հայաստանը պատրաստ է ստորագրել Մինսկի խումբը լուծարելու մասին նույն օրը, երբ կվավերացվի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը       Խոշոր վթար Իսակովի պողոտայում, բախվել են «Ford Fusion» և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները    

21 դեկ 2024 12:02

Երևանում «Ford Fusion»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին, սկսվել է գազի արտահոսք

Երևանում «Ford Fusion»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին, սկսվել է գազի արտահոսքԱյսօր՝ դեկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 40-ամյա Արթուր Երիցյանը իր վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով Թևոսյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում 3/1 շենքի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սկսվել է գազի արտահոսք:

Վթարի հետևանքով բարեխբախտարաբ տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել է Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից, հայտնելով, որ ինքը չի տուժել:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարարա ծառայության Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր