Կրասնոդարի երկրամասում սպանվել է քրեական հեղինակություն Արսեն «Կրասնոյարսկին»          Հայաստանը պատրաստ է ստորագրել Մինսկի խումբը լուծարելու մասին նույն օրը, երբ կվավերացվի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը       Խոշոր վթար Իսակովի պողոտայում, բախվել են «Ford Fusion» և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները    

12 ապր 2025 15:52

Խոշոր վթար Իսակովի պողոտայում, բախվել են «Ford Fusion» և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները

Խոշոր վթար Իսակովի պողոտայում, բախվել են «Ford Fusion» և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաներըԱյսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Իսակովի պողոտայում՝ ժողովրդին հայտնի «Կարգո»-ի խաչմերուկում, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Բորիս Վ․-ի վարած «Ford Fusion» մակնիշի և Երևանի բնակիչ 44-ամյա Էդուարդ Թ․-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Mitsubishi»-ն կողաշրջվել է և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։

Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել «Mitsubishi»-ի վարորդին, սակայն թե՛ նա, թե՛ «Ford Fusion»-ի վարորդը հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։

Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի գլխավորությամբ, սակայն տեղում պարզվել է, որ վթարը տեղի է ունեցել Երևանի վարչական տարածքում։

Գ․ Շամշյանի տեղեկություներով՝ «Ford Fusion»-ի վարորդը աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր