«Զեյթունի» գերեզմшնատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմшնոցում այլ անձի են հուղարկավnրել          2026 թվականի փետրվարը այս կենդանակերպի նշանների համար հաճելի ֆինանսական անակնկալների ամիս կլինի       Ձյուն, անձրև, բուք, օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով    

26 դեկ 2024 09:30

Փաշինյա՞նն է մերժում, թե՞ Փաշինյանին են մերժում․ «Հրապարակ»

Փաշինյա՞նն է մերժում, թե՞ Փաշինյանին են մերժում«Հրապարակը» գրում է․ Նիկոլ Փաշինյանի երեկվա գրառումներից թեպետ տպավորություն ստեղծվեց, թե խուսափում է Ռուսաստան մեկնելուց եւ ԱՊՀ ու ԵԱՏՄ ֆորմատներով միջոցառումներին մասնակցելուց, սակայն քաղաքական կուլիսներում խոսակցություններ կան, որ Ռուսաստանն էլ առանձնապես ցանկություն չունի այլեւս Փաշինյանին ընդունելու, եւ ՌԴ-ից անգամ հորդորում են Փաշինյանին` կա՛մ ակտիվացնել անդամությունը, կա՛մ դուրս գալ ՀԱՊԿ-ից: Հիշեցնենք, որ Հայաստանն ավելի քան մեկ տարի է՝ սառեցրել է անդամությունն այս կառույցում։

Ասում են՝ ՌԴ-ում հասկացել են, որ Փաշինյան-Ալիեւ տետ ա տետ պայմանավորվածությունների ֆորմատով են գործում, եւ չի բացառվում, որ մոտ ապագայում «ոչ խաղաղ» ճանապարհով Փաշինյանն Ալիեւին հանձնի «Զանգեզուրի միջանցքը», իսկ հետո դա գցի ՀԱՊԿ-ի գրպանը, թե` ՀՀ սուվերեն տարածքի վրա հարձակում եղավ, ՀԱՊԿ-ը մատը մատին չխփեց։ Ուստի հորդորում են` դուրս եկեք, որ մենք որեւէ պարտավորություն ձեր հանդեպ չունենանք:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 26․ 12․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր