Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ից որոնվող քաղաքացու մարմինը          Համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն       Արցախ վերադարձը հնարավոր է, ժամանակի հարց է, կարևորն այն է, որ մենք այդ նպատակը ունենանք ու գնանք դրա հետևից    

28 դեկ 2024 09:58

«Փաշինյանը դուրս է եկել տանից և դարձել Խաչատուր Աբովյան»․ «Հրապարակ»

«Փաշինյանը դուրս է եկել տանից և դարձել Խաչատուր Աբովյան»«Հրապարակը» գրում է․ Անգամ իշխանական թիմում երեկ «բոցվում» էին Նիկոլ Փաշինյանի վրա, թե «դուրս է եկել տնից ու դարձել Խաչատուր Աբովյան»։ Բանն այն է, որ երեկ վաղ առավոտյան Փաշինյանը Ֆեյսբուքի էջում մի տեսանյութ էր հրապարակել՝ կից գրառմամբ, թե գնում է աշխատանքի, սակայն կառավարության նիստի ուղիղ հեռարձակումից պարզ դարձավ, որ ոչ թե Փաշինյանն է վարում նիստը, այլ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ուշագրավ է, որ գործադիրի ամեն հինգշաբթի կայանալիք հերթական նիստը մեկ օրով հետաձգվել էր թերեւս այն հաշվարկով, որ Փաշինյանը վարի նիստը, որովհետեւ հինգշաբթի ԵԱՏՄ-ի գագաթնաժողովին էր տեսակապով միացել, քանի որ օրեր առաջ հայտարարեց, թե քովիդով է վարակվել եւ չի կարող ֆիզիկապես մասնակցել, իսկ երեկ տնից դուրս է եկել՝ աշխատանքի, բայց այդպես էլ նիստ չի վարել։ Ինչո՞ւ, գուցե Փաշինյանը փոխել է աշխատավայրը եւ այլեւս ՀՀ վարչապե՞տը չէ։ Մեր այս հարցերին երեկ հնարավոր չեղավ պատասխաններ ստանալ, ո՛չ նախագահի մամուլի խոսնակը, ո՛չ էլ հասարակայնության հետ կապերի վարչությունից չպատասխանեցին մեր զանգերին։ Թերեւս` պատճառը քովիդի թեստն է, իբրեւ թե մեկուսացել է, որ չվարակի կառավարության անդամներին:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 28․ 12․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր