Ապրիլի 23-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Ապրիլի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա կգտնվի Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հրաժեշտի արարողությանը    

28 դեկ 2024 09:31

Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»

Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցած տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանի գնումների վարչության բաժինների պետերից մեկն ազատվել է աշխատանքից: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, այս պաշտոնանկությունը կապված է քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ ԱՄՆ գործուղման ավիատոմսի գնի հետ:

Մենք տեղեկություններ ունենք նաև, որ սա միակ պաշտոնանկությունը չէ. «տոմսային» գործընթացի հետ կապված քաղաքապետարանում նոր «գլուխներ են թռչելու»:

Տեղեկությունը ճշտելու համար մենք դիմեցինք Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանին, որը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր