Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև կբարձրանա, ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Լարված իրավիճակ Լուսառատում, 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների       Ես մտահոգված եմ ԱՄՆ-ում Իսրայելի դեմ տրամադրվածություններով    

03 հուն 2025 15:10

Բագրատաշենի անցակետի պահեստներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով կա 3 տուժած

Բագրատաշենի անցակետի պահեստներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով կա 3 տուժածԲագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 14։24-ին։

Հրդեհի հետևանքով տուժել է 3 անձ, որոնց տեղում փրկարարներն ու ոստիկանները ցույց են տվել առաջին օգնություն։ Նրանք տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ այսօր՝ ժամը 12։43-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր