Այդքան դյուրին չէ Հայոց Հայրապետին հրաժարական պարտադրելը, մեր դիրքորոշումը չի փոխվելու, շարունակելու ենք մնալ հավատարիմ մեր ծառայությանը, ազգին և հայրենիքին          Դատարանը վերադարձրել է Սամվել Կարապետյանի ՀՀ անձնագիրը՝ ընտրություններին մասնակցելու համար       Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ»–ին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ    

29 հոկ 2024 20:22

Արարատյան փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. կա տուժած

Արարատյան փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. կա տուժածՀոկտեմբերի 29-ին, ժամը 15:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արարատյան փողոցի թիվ 62/2 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 7-րդ հարկի միջանցքում գտնվող խորդանոցում. կա տուժած։

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Մասամբ այրվել են խորդանոցի գույքը և կենցաղային իրեր։

Փրկարարները քաղաքացի Գ. Զ.-ին (ծնված 1935 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր