Այս պատվերը գալիս է 2018-ից, երբ Փաշինյանն ուզեց գլխավորեմ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը, հակառակն՝ արեցինք          Սամվել Կարապետյանի պաշտպանները պատրաստվում են ՀԾԿՀ նախագահի դեմ հանցագործության հաղորդում ներկայացնել       Բնակարանը, երբ կառուցում ես, չպետք է պատերին ինչ-որ նկարներ ունենաս, որը հարևանի մոտ այլ էմոցիաներ կառաջացնի    

03 հուն 2025 22:17

Սպիտակուցային դիմակ՝ դեմքի սև կետերը վերացնելու համար

Սպիտակուցային դիմակ՝ դեմքի սև կետերը վերացնելու համարՍև կետերը առաջանում են մաշկի ավելցուկային ճարպից, մաշկի մահացած բջիջներով և փոշու մանր հատիկներով դեմքի ճարպագեղձերի խցանման պատճառով: Դրանց առաջացմանը նպաստում է ապրելակերպը, շրջակա միջավայրը, դեմքի ոչ ճիշտ խնամքը: Դրանց հայտնվելուց խուսափելու համար պետք է մաշկը ճիշտ խնամել և մաքուր պահել: Առաջարկում ենք սպիտակուցային դիմակ, որը կօգնի ազատվել մաշկի սև կետերից:

Պատրաստման եղանակը՝
Հում ձվի մեկ սպիտակուցին ավելացրեք մեկ ճաշի գդալ շաքար և լավ հարեք մինչև լուծվի: Պատրաստված դիմակի կեսը քսեք դեմքին և թողեք մինչև լրիվ չորանա: Հետո վրայից քսեք դիմակի մնացած մասը և մատներով ու ափերով ինտենսիվ տրորեք ամբողջ դեմքի մակերեսը: Վերջում դիմակը լվացեք սառը ջրով և դեմքին քսեք խոնավեցնող կրեմ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր