Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

12 մար 2018 18:35

Սպիտակուցային դիմակ՝ դեմքի սև կետերը վերացնելու համար

Սև կետերը առաջանում են մաշկի ավելցուկային ճարպից, մաշկի մահացած բջիջներով և փոշու մանր հատիկներով դեմքի ճարպագեղձերի խցանման պատճառով: Դրանց առաջացմանը նպաստում է ապրելակերպը, շրջակա միջավայրը, դեմքի ոչ ճիշտ խնամքը: Դրանց հայտնվելուց խուսափելու համար պետք է մաշկը ճիշտ խնամել և մաքուր պահել: Առաջարկում ենք սպիտակուցային դիմակ, որը կօգնի ազատվել մաշկի սև կետերից:

Պատրաստման եղանակը՝
Հում ձվի մեկ սպիտակուցին ավելացրեք մեկ ճաշի գդալ շաքար և լավ հարեք մինչև լուծվի: Պատրաստված դիմակի կեսը քսեք դեմքին և թողեք մինչև լրիվ չորանա: Հետո վրայից քսեք դիմակի մնացած մասը և մատներով ու ափերով ինտենսիվ տրորեք ամբողջ դեմքի մակերեսը: Վերջում դիմակը լվացեք սառը ջրով և դեմքին քսեք խոնավեցնող կրեմ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր