Որոշումներ կայացնում են միայն Հայաստանն ու Ադրբեջանը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ԱՄՆ-ն          Արագածոտնի մարզում բախվել են «Mitsubishi»-ն և «Ford Fusion»-ը, տուժածներից մեկը ՊՆ փոխգնդապետ է       Փողերի լվացման և պաշտոնական դիրքի չարաշահման հոդվածներով վարույթ՝ Էջմիածնի նախկին քաղաքապետի դրվագով    

08 հուն 2025 10:32

Երևանում «BMW»-ն բախվել է էլեկտրական սյանը, կա տուժած

Երևանում «BMW»-ն բախվել է էլեկտրական սյանը, կա տուժածՀունվարի 8-ին, ժամը 02:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չարբախ թաղամասից Հարավարևմտյան թաղամաս տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Շիրակի փողոցի թիվ 74/9 հասցեի մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ս․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը։

Փրկարարներն ավտոմեքենայի ուղևոր Ա․ Ս․-ին (ծնված 2007 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր