Դեկտեմբերի 24-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Լիբիայի բանակի գլխավոր շտաբի պետին տեղափոխող ինքնաթիռը կործանվել է Անկարայի մոտակայքում       Սիսիանի ոստիկանությունից «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը    

08 հուն 2025 11:07

Հայաստանի դե-ֆակտո իշխանության քարոզած «Խաղաղության օրակարգ» և «իրական Հայաստան» օրակարգերը մեռելածին են

Հայաստանի դե-ֆակտո իշխանության քարոզած «Խաղաղության օրակարգ» և «իրական Հայաստան» օրակարգերը մեռելածին են«Թշնամական Ադրբեջան պետության նախագահ Ալիևի երեկվա ծավալուն ելույթին արդեն հավանաբար ծանոթ եք։ Ալիևը, ըստ էության, նոր բան չի ասել։ Միայն վերահաստատել է, որ չեն պատրաստվում Թուրքիայի հետ միասին հանդուրժել Հայաստանի գոյությունը որպես պետություն և առավել ևս՝ նրա հետ խաղաղ ապրել։

Արձանագրենք հերթական անգամ և մեկընդմիշտ, որ Հայաստանի դե-ֆակտո իշխանության քարոզած «Խաղաղության օրակարգ» և «իրական Հայաստան» օրակարգերը մեռելածին են։ Այլընտրանքը՝ ուժեղ բանակով, զինված ու տեխնոլոգիապես զարգացող պետությունն է, որը կառավարում են լավագույն կադրերը, ոչ թե ձվածեղի սիրահարները»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ երեկ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ եթե ​​Երևանին խաղաղության պայմանագիր պետք չէ, ապա Բաքվին էլ դա հարկավոր չէ։ Ինչպես նաև նա ասել է, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի, և այն բաց կլինի, ինչքան շուտ հասկանան, այնքան լավ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր