Իրանի դեմ հարվшծը տեղի չի ունենում, քանի որ Իրանը հետևանքների գինը թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ողջ տարածաշրջանի համար չափազանց շատ է բարձրացրել          24 ժամվա ընթացքում երրորդ ցնցումն է գրանցվել Ադրբեջանում       Չարենցավան քաղաքում բшխվել են «Honda Accord»-ը և «Ford Transit»-ը, վերջինը կողաշրջվել է, կան վիրավnրներ    

08 հուն 2025 19:42

Որևէ հանդիպման առաջարկ Արցախը չի մերժել, դրանք չեն կայացել, քանի որ նման պայմանավորվածություն Ադրբեջանի հետ պարզապես ձեռք չեն բերել

Որևէ հանդիպման առաջարկ Արցախը չի մերժել, դրանք չեն կայացել, քանի որ նման պայմանավորվածություն Ադրբեջանի հետ պարզապես ձեռք չեն բերելԱրցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է.

«ՀՀ արտգործնախարարը «մոռացավ» նշել, որ Արցախը հանձնեցին իրենք, երբ ՀՀ վարչապետը չեղարկեց ընթացող բանակցային գործընթացը, աղաղակեց՝ «Արցախը Հայաստան է և վերջ», երբ մերժեց մեր ինքնորոշման իրավունքը, երբ միակամ որոշեց, որ ավելի լավ է հազարավոր զոհերի արդյունքում հանձնի Արցախը, երբ Պրահայում հայտարարեց, որ Արցախն ադրբեջան է, երբ, երբ, երբ… ցավով պիտի նշեմ, որ այլևս օրինաչափություն է դարձել իրենց հորինածը, սուտը, կեղծիքը վստահաբար պնդելը, այնպես ինչպես «Սոֆիայում Արցախի և ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը Արցախի կողմից մերժելը», այնինչ որևէ հանդիպման առաջարկ Արցախը չի մերժել։ Դրանք չեն կայացել, որովհետև ադրբեջանի հետ նման պայմանավորվածություն իրենք պարզապես ձեռք չեն բերել։ Անամոթ վստահությամբ և իբրև թե «հաջողություն» արտգործնախարարը նշում է, որ իրենց «ջանքերի շնորհիվ» մենք կարող էինք մնալ Արցախում որպես ադրբեջանի քաղաքացիներ և «իրավունք ունենալ» խոսել հայերեն։ 

Իսկ իրականում, այս խեղճուկրակների հետ նույնիսկ երկխոսություն չկա, իսկ պատերազմի շահառուն կրկին ժողովուրդն է լինելու։ Իսկ իրենք ի՞նչ, ամենաշատը, որ անելու են բոցաշունչ, ոտնկայս իրենց իսկ  կենացներն են խմելու, այնպես ինչպես Արցախում էին անում. Արարատ Միրզոյանը լավ կհիշի…»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր