Հայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել ձայնի իրավունքից մինչև պարտքի ամբողջական մարումը          Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը       Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը    

10 հուն 2025 11:38

Երևանում «Nissan» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Երևանում «Nissan» մակնիշի ավտոմեքենա է այրվելՀունվարի 10-ին, ժամը 04:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան անցուղի թիվ 16 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:37-ին, մարվել՝ 04:53-ին: Այրվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Կ․ Գ․) դիմային հատվածը և սրահը։ Փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպվելը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր