«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

10 հուն 2025 14:07

Պուտինը պատրաստ է հանդիպել Թրամփի հետ առանց նախապայմանի

Պուտինը պատրաստ է հանդիպել Թրամփի հետ առանց նախապայմանիՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է առանց որևէ պայմանի հանդիպել ԱՄՆ նոր առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ։ Նման շփումների կազմակերպումը պահանջում է Վաշինգտոնի ցանկություն և քաղաքական կամք։

ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թրամփի հայտարարությունը նախագահ Պուտինի հետ հանդիպելու մտադրության մասին։

«Նախագահ Պուտինը բազմիցս հայտարարել է, որ բաց է միջազգային առաջնորդների, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ շփումների համար»,-հիշեցրել է Կրեմլի խոսնակը ու հավելել. «Դրա համար ոչ մի պայման չի պահանջվում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր