Ավինյանի քավոր-սանիկական կապերը վտանգում են շենքերը. արաբկիրցիները դեմ են նորակառույցին          Սզդանշան տալու հարցի շուրջ առաջացած վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ       Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել փետրվարի 5-ի համար    

17 հուն 2025 11:11

«Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին».Հենրիխ Մխիթարյան

«Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին».Հենրիխ ՄխիթարյանՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ինստագրամյան էջում կոչով դիմել է միջազգային կազմակերպություններին։ «Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին»,- գրել է Ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ երեկ հաղորդել էինք, որ Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանը ուղերձով դիմել է ժողովրդին, հայտարարել է, որ իր ձերբակալման առաջին օրվանից ի վեր ոչ մի ցուցմունք չի տվել․  «Իմ ձերբակալման առաջին օրվանից ի վեր ես ոչ մի ցուցմունք չեմ տվել, բացառությամբ առաջին հարցաքննության, որի ժամանակ ուղղակի ասել եմ իմ անուն-ազգանունը: Եվս մեկ անգամ ընդգծում եմ. իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են: Այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն: Իմ փաստաբանին և թարգմանչին ստիպել են իրենց ստորագրությունները դնել այդ փաստաթղթերի տակ։

Ես նորից եմ հայտարարում ու պնդում իմ բացարձակ անմեղության, իմ հայրենակիցների անմեղության մասին և պահանջում եմ անհապաղ դադարեցնել մեր նկատմամբ այս քաղաքականացված գործը»։

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին, ժամը 15:00-ին Բաքվի դատարանում տեղի կունենա Ռուբեն Վարդանյանի գործով դատական նիստը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր