Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

22 հուն 2025 11:25

Թուրքիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԹուրքիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

էպիկենտրոնը գտնվել է Մանիսա քաղաքից 135 կմ հյուսիս-արեւմուտք, որտեղ բնակվում է շուրջ 243 հազար մարդ: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

AFAD-ի արտակարգ իրավիճակների վարչությունը նաև հայտնել է, որ ժամը 23:38-ին ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Չանաքքալե նահանգի մոտ, որի կենտրոնը գտնվում է Էգեյան ծովում 8,65 կմ խորության վրա՝ Թուրքիայի ափից 7 կմ հեռավորության վրա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր