2026 թվական՝ Կարմիր հրե ձիու տարվա խորհրդանիշներն ու նշանները          Որն է 2026 թվականի ձեր ամենահաջողակ ամիսը՝ ըստ կենդանակերպի նշանի       Իրանը կհարվածի ամերիկյան բազաներին և զինված ուժերին, եթե Վաշինգտոնը որևէ ագրեսիվ գործողություն ձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ    

31 հուն 2025 12:42

Թուրքիային և Ադրբեջանին ցանկացած տեսքով ճանապարհ տալը Սյունիքի, ապա նաև ողջ Հայաստանի վճռական ավարտն է

Թուրքիային և Ադրբեջանին ցանկացած տեսքով ճանապարհ տալը Սյունիքի, ապա նաև ողջ Հայաստանի վճռական ավարտն էԹուրքիայի և Ադրբեջանի համար այսպես կոչված «Մեղրիի միջանցքը» կամ «Զանգեզուրի միջանցքը» այսօրվա ու առաջիկա տարիների ռազմավարական գլխավոր նպատակն է, որին հասնելու դեպքում թուրք-ադրբեջանական դուետը լուծում է 3 մեծ խնդիր: Այս մասին գրել է  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«1. Վերջապես ձևավորվում է Թուրքիա-Ադրբեջան ցամաքային ընդհանուր լիարժեք սահման, որը Թուրքիային դարձնում է Հարավային Կովկասի գլխավոր ուժը։

2. Թուրքիային կապում է թյուրքական աշխարհի հետ՝ դարձնելով վերջինիս տարածաշրջանային գերտերություն (այսպես կոչված «նեո-պանթյուրքիզմ»)։

3. Կտրում է Հայաստանի հարավն ու փաստացի անկլավի վերածում հայկական պետության տարածքը՝ մեզ լիարժեք կախման մեջ գցելով Թուրքիայից և հետևողական վերացնելով։

«Միջանցքի» նախագծի հեղինակը, մշակողը և իրականացնողը, ինչպես նաև գլխավոր շահառուն՝ օգուտ քաղողը Թուրքիան է։ Առնվազն վերջին 120 տարիների ընթացքում հայության տարբեր սերունդներ, գիտակցելով սա, պայքարել են այս ծրագրի իրականացման դեմ։

Այժմ մեր հերթն է։

Այս իրավիճակում Թուրքիային և Ադրբեջանին ցանկացած տեսքով ճանապարհ տալը Սյունիքի, ապա նաև ողջ Հայաստանի վճռական ավարտն է։ Հենց այս նպատակով առաջիկա օրերին կհրապարակենք շատ մանրամասն վերլուծություն այն մասին, թե ինչ է այդ «միջանցքը», որն է դրա իրական պատմությունը և դրա նշանակությունն այսօր։

Ավելին ասեմ, այդ ամենը ոչ միայն կկարողանաք կարդալ, այլև նայել ու լսել»,- գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր