Արարատի մարզում բախվել են «Opel»-ներ, «ՎԱԶ 2114», հղի կին է տեղափոխվել հիվանդանոց          «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակում ընդգրկված Վ.Ա.-ն համակարգել է Լոռու բնակիչների հավաքագրումը, գումարների տրամադրումը       Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար ապրիլի 30-ին    

31 հուն 2025 14:32

ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում, Հայաստանից արտահանումը կարող է նվազել 80%-ով

ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում, Հայաստանից արտահանումը կարող է նվազել 80%-ովԵվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է, բայց դա կհանգեցնի ԵԱՏՄ շրջանակում արտոնությունների և օգուտների կորստի։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա ՀՀ իշխանություններին խորհուրդ է տվել՝ վերլուծել, թե ինչ հետևանքներ են ունենալու նման քայլերը: Ըստ Զախարովայի՝ խոսքն առաջին հերթին ԵԱՏՄ ահռելի շուկայի կորստի և  տասնամյակներով հաստատված առևտրային շղթաների ցավոտ խզման մասին է:

«Ըստ որոշ գնահատականների՝ Հայաստանից արտահանումը, ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում, կնվազի 80 տոկոսով և անհնար կլինի կորուստները փոխարինել այլընտրանքային աղբյուրներով նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում»,- ասել է Զախարովան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր