Թուրք-ադրբեջանական դաշինքը ցանկանում է ՀՀ-ին դուրս թողնել թուրքական «Միջին միջանցքի» ծրագրից և «անխոչընդոտ» ձեռք գցել Սյունիքի մարզով անցնող մոտ 43 կմ ուղին          Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, եղանակն առաջիկա օրերին       Զինծառայողի վիրшվnրման դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, դեպքը գնահատվել է որպես սիմուլյացիա    

01 փետ 2025 21:28

Ադրբեջանցիների դեմ անհանդուրժողականություն հրահրելու մեղադրանքով ձերբակալվածը արցախցի 70 տարեկան գիտնական է

Ադրբեջանցիների դեմ անհանդուրժողականություն հրահրելու մեղադրանքով ձերբակալվածը արցախցի 70 տարեկան գիտնական է«Մեզ հայտնի է դարձել, որ ադրբեջանցիների դեմ անհանդուրժողականություն հրահրելու հակաիրավական, հակաբարոյական ու ապազգային մեղադրանքով ձերբակալված անձը՝ Ղարիբ Բաբայանը, արցախցի է, 70 տարեկան, անվանի գիտնական ու կրթության կազմակերպիչ։ Իսկ նրան ձերբակալելու և կալանքի տանելու որոշում կայացնողը լուսահոգի Արմեն Գրիգորյանին մահաբեր կալանքի տարած քննիչ Գարիկ Մարկոսյանն է։ Այս անբարո գործը կարող էր ստանձնել միայն սույն անձնավորությունը։

Քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակության ներկայացուցուցիչներին, հանրային գործիչներին կոչ ենք անում այս փաստի առթիվ հրատապ և հրապարակավ արտահայտել հստակ դիրքորոշում։

Կալանքի նիստը լինելու է մոտակա ժամերին Աջափնյակի դատարանում (հասցե՝ Նազարբեկյան 40)։

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն»։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր