Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա          Ավինյանի քավոր-սանիկական կապերը վտանգում են շենքերը. արաբկիրցիները դեմ են նորակառույցին       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

03 փետ 2025 14:09

Մնում-մնում խաղաղությունից է խոսում, Արցախում էլ է խաղաղ, բայց հայ չկա

Մնում-մնում խաղաղությունից է խոսում, Արցախում էլ է խաղաղ, բայց հայ չկա 2020 թ-ի կործանարար պատերազմից հետո բոլոր շարժումները եղել են մարդաշատ, ուզում եմ ասել նաև, որ յուրաքանչյուր հաջորդ շարժում եղել է ավելի կազմակերպված ու մարդաշատ, քան նախորդը։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսիում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Եթե Նիկոլ Փաշինյանին ու իր սատելիտներին թվում է, որ մայիսի 9-ի միտինգները պրծան ու այլևս հայ ժողովուրդ համակերպվել է, ապա՝ ոչ։ Բոլոր սոցիոլոգիական հարցումները ու մեր հանդիպումները, հարցախույզերը ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանի վստահությունը հանրության շրջանում հասել է պատմական մինիմումի։ Կա կոնսենսուս գրեթե բոլոր քաղաքական դերակատարների միջև, որ Նիկոլ Փաշինյանը ձախողված կառավարիչ է և վտանգավոր է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու առողջության համար։Մնում-մնում՝ խաղաղությունից է խոսում, Արցախում էլ է խաղաղ, բայց հայ չկա։ Մեզ էդպիսի խաղաղություն պետք չի, հերիք է ժողովրդի վրա այդ խաղաղությունը ծախսեք։ Նիկոլն Արցախում էլ խաղաղություն բերեց, բայց 120 000 հայի բռնագաղթի ճանապարհով, էսօր ամենախաղաղն Արցախում է, ոչ կռիվ կա, ոչ կրակոց կա, բայց այլևս հայ չկա:

Պետք է բոլորս՝ ում համար թանկ է Եռաբլուրը, ում համար թանկ է Ծիծռեռնակաբերդը, ում համար թանկ էր Արցախը, Սարդարապատն ու, առհասարակ, մեր ապրած կյանքը, մտածեն, ոչ թե իշխանության գալու, այլ իշխանափոխության մասին՝ 0 ամբիցիա սկզբունքով։ Մեր տունն այրվում է, երբ մեր տունն այրվում է՝մենք պետք է մտածենք կրակը հանգցնելու մասին»,-ասաց նա կոչ հղելով. «Տղերք, եկեք, մի կողմ դնենք մեր բոլոր տարաձայնությունները, էսօր դրա ժամանակը չի, էսօր ՀՀ փշրանքները պահպանելու ժամանակն է»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր