Փետրվարի 4-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ փետրվարի 4-ին 10:30-18:00-ն կդադարեցվի Առնո Բաբաջանյան 100-169 շենքերի, Իսակով 30-54/8 զույգ համարի շենքերի ջրամատակարարումը:Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 4-ին ժամը 09:45-18:00-ն կդադարեցվի ք.Կապան Մ.Ստեփանյան փողոցի, Ազատամարտիկներ 5, 7 շենքերի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 4-ին ժամը 09:00-21:00-ն կդադարեցվի Վարսեր գյուղի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
