Ռուսաստանի հետ մասնակի հրադադար սկսելու համար Ուկրաինան պատրաստ է երկխոսության          Ադրբեջանը Վարշավայում կազմակերպել է ՀՀ մշակութային ժառանգության և սուվերեն տարածքի յուրացմանն ուղղված ցուցահանդես       Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին «Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Փամբակ գետը    

04 փետ 2025 09:28

Վճռական ու զանգվածային գործողություններ են նախատեսվում համընդհանուր հայտարարագրման համակարգի դեմ. «Փաստ»

Վճռական ու զանգվածային գործողություններ են նախատեսվում համընդհանուր հայտարարագրման համակարգի դեմՉնայած, այսպես կոչված, համընդհանուր հայտարարագրման հետ կապված իշխանություններն առերևույթ «հետքայլ» արեցին, մասնավորաբար չհարկվող գումարների հայտարարագրման համար սահմանելով 300 հազար դրամ շեմ, և հանելով էլեկտրոնային ստորագրության տարեկան 3000 դրամ տուրքը, այդուամենայնիվ, դրանք միայն «կոսմետիկ» փոփոխություններ են և գլոբալ առումով բացարձակ ոչինչ չեն փոխում:

Փաստը մնում է փաստ, որ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը անընդհատ մարդկանց գրպանները մտնելու ուղիներ են փնտրում՝ մի կողմից, և քաղաքացիների կյանքը բարդացնում են՝ մյուս կողմից: Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկայում համընդհանուր հայտարարագրման պայքարը լրջորեն թեժանալու է: Պայքարի առաջամարտիկի դերը, մեր աղբյուրների փոխանցմամբ, ստանձնում է Աուդիտորների պալատի նախագահ, «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը: «Փաստի» տեղեկություններով, եթե առաջիկա կարճ ժամանակամիջոցում այդ համակարգը չեղարկելու ուղղությամբ առարկայական քայլեր չեղան, նախատեսվում են առավել վճռական ու զանգվածային գործողություններ: Սկզբի համար՝ մայրաքաղաքում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր