Փաշինյանը կաթողիկոսին գահընկեց անելու ծրագրի «տակ է մնացել»․ «Հրապարակ»          Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա, եղանակն առաջիկա օրերին       Գյումրիում 2-ամյա երեխան իրենց տան 3-րդ հարկի պատուհանագոգից անզգուշաբար վայր է ընկել    

04 փետ 2025 11:24

Տեսանյութ.Քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի թանկացումը. օր 4

Քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի թանկացումը. օր 4«Մենք ավագանու անդամներ ենք, մեր պարտականությունն է պաշտպանել Երևանի քաղաքացիների շահերը: Մենք անցկացնում ենք իրազեկման ակցիաներ և ակնհայտ երևում է, որ շատ մարդիկ, ինչքան էլ զարմանալի է, տեղեկացված չեն, այդ իսկ պատճառով լավ է, որ մենք այս աշխատանքը անում ենք:

Երկրորդ մեծագույն խնդիրներից մեկը այն է, որ  մարդիկ ունեն մեր ֆիզիկական ներկայության և աջակցության կարիքը: Ոչ թե որովհետև վախենում են կամ իրենց մեկը սպառնում է, այլ մեր ազգի կեցվածքի հետ չի բռնում նստել չվճարելը: Մարդկանց հարցնում ես՝ դե՞մ եք,  ասում են՝ այո, ասում ենք՝ վճարե՞լ եք, ասում են՝ դե ամաչում ենք: Դրա համար մենք այստեղ գալիս ենք մարդկանց ասում ենք, որ ամոթը պետք է զգա նա, ով այս թալանն անում է չպետք է ամաչեն մարդիկ, որոնք թալանվում են»,-ասաց ավագանու անդամ Սամվել Հակոբյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր