Հորդորում ենք ժողովրդին չտրվել սադրանքների, պահպանել զգոնությունը և շարունակել իրենց սատարումն օրինական բոլոր միջոցներով          Տեսանյութ. Քաղաքացիները թույլ չտվեցին Միքայել Սրբազանին գնալ Քննչական կոմիտե       Գյումրու ավագանու 4 խմբակցություն դատապարտել են Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը    

04 փետ 2025 13:10

Նոր ավտոբուսները մենք մեր հարկերով ենք գնել, նույն գազելների վիճակն է, կիլկաների նման լցված գնում ենք, ձրիակերներին թույլ չենք տալու մտնեն մեր գրպանը

Նոր ավտոբուսները մենք մեր հարկերով ենք գնել, նույն գազելների վիճակն է, կիլկաների նման լցված գնում ենք, ձրիակերներին թույլ չենք տալու մտնեն մեր գրպանըԱրդեն մի քանի օր է շարունակվում է տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիաները:

100 դրամ եմ վճարել ու շարունակելու եմ այդպես վճարել, երբեք 150 դրամ չեմ վճարելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտող քաղաքացիներից մեկը:

«Չեմ պատրաստվում 150 դրամ վճարել: Այդ նոր ավտոբուսները մենք մեր հարկերով ենք գնել, թող այդ 150 դրամն իրենք իրենց պարգևավճարներից վճարեն: Ամեն ինչի գինը բարձրացել է, ինչ-որ մեկի աշխատավարձը բարձրացրե՞լ են՝ թեկուզ այդ 50 դրամը վճարելու համար»,- ասաց նա:

Դեմ եմ տրանսպորտի թանկացմանը և բոյկոտում եմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց տրանսպորտից օգտվող մեկ այլ քաղաքացի:

«Բարոյազուրկ քաղաքային իշխանություն ունենք այսօր: Այսօր բաց եմ թողել մի քանի տրանսպրոտ ու այսօր ուշ եմ գնում աշխատանքի, նույն գազելների վիճակը չէ՞, ոնց որ կիլկաներ լինենք, չենք կարողանում շնչել:

Եթե 3-4 րոպեն մեկ տրանսպորտը գա, այդքան չեն լցվի: Ինչով են իրենք բացատրում այդ թանկությունը, ներկայացրե՞լ են որևէ հաշվարկ, համոզված եմ, որ բացարձակ տեղյակ էլ չեն ինքնարժեքից: Այսօրվա 100 դրամը ծով է, բայց քանի որ գիտեն՝ մի տարուց դուրս են թռնելու, դրա համար էլ ուզում են հնարավորինս մտնեն մեր գրպանները ձրիակերները, բայց թույլ չենք տալու»,- ասաց նա: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր