Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, ՌԴ-ն ըմբռնումով կմոտենա ցանկացած ընտրության          «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը       Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ իմ երեխուն կարաս հետ բերես    

10 փետ 2025 10:01

Փետրվարի 10-ին վթարային աշխատանքներով պայմանավորված երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը

Փետրվարի 10-ին վթարային աշխատանքներով պայմանավորված երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 10-ին ժամը 10:00-ից մինչև փետրվարի 11-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Արարատի մարզի՝  Դիմիտրով, Արաքսավան, Մասիս,  Բուրաստան,  Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Դալար, Նշավան, Բյուրավան և Մրգավան գյուղերի ջրամատակարարումը:
 
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվաիր 10-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 23:00-ը կդադարեցվի Շիրակի մարզի՝ գ.Հովունի, Մայիսյան, Հացիկ, Շիրակ, Կառնուտ, Ախուրյան գյուղերի, ինչպես նաև Գյումրի քաղաքի՝ Անի թաղամասի, Սավոյան , 224 տարածք, Շիրակացի, Ավստրիական թաղամասի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 9-ին ժամը 18:45-ից մինչև փետրվարի 10-ը 10:00-ն կդադարեցվի ք.Վարդենիս Լեռնագործներ, Բանավան, Ե. Չարենց, Սեսմանուկյան փողոցների ջրամատակարարումը: 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր