Ոստիկանները քաղաքացուց պահանջել են իջեցնել անդրավարտիքը, ապա՝ ծեծել, արցունքաբեր գազ կիրառել․ շոշափվում են ոստիկանության պաշտոնյայի և ՔՊ-ական պատգամավորի անունները
![Ոստիկանները քաղաքացուց պահանջել են իջեցնել անդրավարտիքը, ապա՝ ծեծել, արցունքաբեր գազ կիրառել․ շոշափվում են ոստիկանության պաշտոնյայի և ՔՊ-ական պատգամավորի անունները Ոստիկանները քաղաքացուց պահանջել են իջեցնել անդրավարտիքը, ապա՝ ծեծել, արցունքաբեր գազ կիրառել․ շոշափվում են ոստիկանության պաշտոնյայի և ՔՊ-ական պատգամավորի անունները](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-09/1538027875_arrest-2.jpg)
«Երեկ երեկոյան՝ ժամը 21։00-ի սահմաններում՝ ոստիկանության ծառայողները՝ պարեկները՝ իրենց կոչումով մայոր՝ հրամանատարի հետ, մոտեցել են Ալավերդի բնակչու ավտոմեքենային, պահանջել փաստաթղթերը, ինչը տվել է, հարցրել են գրպանում ինչ կա, նա էլ դատահրակել է։ Ապա ասել են անդրավարտիքն էլ իջեցնի, նա էլ պատասխանել է՝ հո ապուշ չեք, որպես ինչ պետք է իջեցնեմ․․․այդպես տանում են բաժին։ Ոստիկանության բաժին չհասած՝ սկսում են ծեծի ենթարկել՝ մի 10 հոգով, ընկերներն էլ են այդտեղ լինում, ոստիկանապետն է դուրս գալիս, սկսում է խփել հավաքվածներին։ Ոստիկանության շենքում երեք հոգու շատ ուժեղ ծեծի են ենթարկել, այն ձևով, որ շտապօգնության մեքենաներ են եկել, հիմա էլ՝ իրենց վատ են զգում։ Բեսպրեդել է։ Մայոր կոչումով ունեցող անձը ՝ ամենագռեհիկ հայհոյանքներով նման բան է անում։ Միլպետն անձամբ հրահանգում է՝ ոստիկանության հատուկ մասում՝ ոստիկանության դիմացը, երկրորդ-երրորդ հարկերում՝ ոստիկանները ծեծել են։ Բոլորի վրա էլ բռնության հետքերը կան։ Պատկերացրեք՝ այնպես են արցունքաբեր գազով փչել աչքերին, որ երեք անգամ շտապօգնության մեքենա է եկել, առավոտյան այդ անձը դեռ չէր տեսնում»,- պատմեց Ճարոյանը՝ նշելով, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ խոշտանգման վերաբերյալ, ինչպես նաև՝ երեկ երկու անգամ դիմել են ՄԻՊ աշխատակազմին, քանի որ առաջին 30 րոպեն խոչընդոտել են անգամ իրեն՝ որպես պաշտպանի, հանդիպելու ձերբակալվածներին։
Փաստաբանը նշում է՝ ներկայումս էլ երեք անձինք ձերբակալված են, թե ինչու՝ պարզ չէ։ Հարցին՝ ի վերջո՝ ինչ էին փնտրում՝ թմրանյութեր, զենք, ինչ հիմք մատնանշելով էին անձնական խուզարկություն իրականացնում՝ փաստաբանը վստահեցրեց՝ ոչ մի բան, ևս մեկ անգամ վերահաստատեց՝ մոտեցել են ավտոմքեանային, փաստաթղթեր պահանջել, ինքնակամ ներկայացել է բաժին, անդրավարտիք իջեցնելու հարցի շուրջ կոնֆլիկտ է սկսել, արցունքաբեր գազ են կիրառել, ինչքան ոստիկան կար՝ ծեծի են ենթարկել։ Փաստաբանը միջնորդելու է, որ առգրավեն տեսախցիկները։
«Պարեկների պես գռեհիկ պահվածք․․․ կոչումով մայորը ամենագռեհիկ հայհոյանքներն է տվել։ Հարվածներն էլ իրենք են արել և ոչ միայն․․․ Պատկերացրեք՝ Թումանյանի բաժնի պետը անձամբ դուբինկայով սկսել է ծեծել»,- պատմեց Ճարոյանը։
Նա նաև վստահեցրեց, որ ձերբակալված քաղաքացիները հետախուզվող չեն, առհասարակ՝ որև գործով չեն անցնում, սովորական Ալավերդու քաղաքացիներ են։ Փաստաբանը նման վարքագծի մի քանի վարկած ունի, այս պահին, թեև զերծ մնաց հստակ գնահատականներ տալուց, բայց կանխավարկած կա, որ ՔՊ-ականի հետ կարող է կապ ունենալ, հնարավոր է՝ հրահանգն են կատարել։ Խնդիրն այն է, որ դեռ Ալավերդիում քաղաքապետի ընտրությունների ժամանակ վեճ է եղել, Արեն Մկրտչյանի կողմնակիցը կրակել է՝ կոնկրետ այս անձի վրա, գործն էլ՝ հետագայում փակվել է։ Այժմ փաստաբանը կանխավարկած ունի, որ հնարավոր է՝ դա այս ամենի շարունակությունն է, հնարավոր է՝ Մկրտչյանի հրահանգն են կատարում։