Բախվել են «ԳԱԶ 3110» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները, կան տուժածներ

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին բախվել են «GAZ» (վարորդ՝ Հ. Հ.) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ս. Պ.) մակնիշների ավտոմեքենաները, վերջինս բախվել է ծառին. 5 տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։