Հրդեհ է բռնկվել Շահումյան գյուղի տներից մեկին կից թոնրատան տանիքում          Երևանում բшխվել են «Lexus»-ը, «BYD»-ը, «Volkswagen»-ն ու «Nissan»-ը, վերջինի վարորդը եղել է ոչ սթափ       Երևանի ծննդատներից մեկում ծննդկան է մшհացել    

19 փետ 2025 12:45

Սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ․ եղանակն առաջիկա օրերին

Սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ․ եղանակն առաջիկա օրերինԵրևան քաղաքում՝
Փետրվարի 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-ին կեսօրից հետո, 20-22- ին սպասվում է ձյուն, 20-ի գիշերը, 21-ի ցերեկը՝ ինտենսիվ:

Հանրապետության տարածքում`
Փետրվարի 19-ին, 22-ին առանձին շրջաններում, 20- 21-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ։
Քամին հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 18-19-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ, 20-21-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ին աստիճանաբար և՛ գիշերը, և՛ ցերեկը կնվազի 10-14 աստիճանով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր