Թեհրանը լիովին աջակցում է «3+3» հարթակին, ինչը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը

Նշենք, որ այսօր Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան Բաքում ընդունել է իր իրանցի գործընկեր Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆին։
Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են Հարավային Կովկասի տարածաշրջանում այսօր առկա նոր հնարավորություններն ու հեռանկարները։
«Այդ կապակցությամբ Ղալիբաֆը հայտնել է Իրանի լիակատար աջակցությունը «3+3» հարթակին և վստահություն, որ այս ձևաչափը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, ինչպես նաև քաղաքական և տնտեսական համագործակցության զարգացմանը։ Նշվել է, որ արտաքին երկրների ներգրավվածությունը տարածաշրջանում անընդունելի է»,- Риа Новости-ին հայտնել են Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայությունից։