Ավտոմեքենայի հարվածի հետևանքով գազամատակարարման դադարեցում կլինի հետևյալ հասցեներում          Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կեղծ կայքէջ       ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մտադիր է առաջիկա օրերին այցելել Իրան    

21 փետ 2025 11:25

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են մոտ 20 ավտոմեքենաներ, կան վիրավորներ

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են մոտ 20 ավտոմեքենաներ, կան վիրավորներՓետրվարի 20-ին, ժամը 15։15-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են մեկ տասնյակից ավելի ավտոմեքենաներ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ին բախվել է մոտ 20 տրանսպորտային միջոց, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Վթարի հետևանքով տուժած 5 քաղաքացու տեղում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

Փրկարարները հոսանքազրկել են երեք ավտոմեքենա և փակել գազի բալոնների փականները։

Փրկարարները  պարեկային ծառայության և ՃՇՇ աշխատակիցների հետ վթարված տրանսպորտային միջոցները դուրս են բերել երթևեկելի հատվածից և տեղափոխել ավտոքարշակի վրա․ ճանապարհը դարձել է երթևեկելի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր