Գյումրին հատուկ ջոկատայիններով կլցնեն, անգամ ընտրակաշառք բաժանելու շոուներ են նախապատրաստում «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը, ըստ իշխանական շրջանակների, հրահանգել է՝ մարտի 30-ին, Գյումրիում կայանալիք ընտրությանը նախորդող օրերին ուժայինների ռեսուրսները կենտրոնացնել Գյումրիում՝ հատուկ ջոկատայիններից մինչեւ շարքային ոստիկաններ, որպեսզի վախի մթնոլորտ ստեղծեն եւ ուժի ցուցադրությամբ հասկացնեն մարդկանց, թե ինչ է իրենց սպասվելու, եթե իշխանության դեմ դուրս գան։
Անգամ ընտրակաշառք բաժանելու շոուներ են նախապատրաստում, որ իրենց թեկնածուին անցկացնեն։ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունից հետո ՆԳՆ-ն մի ծիծաղելի պարզաբանում տարածեց, թե Ղուկասյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք կրելու եւ պահելու կասկածանքով։
Ամենաբարձր ռեյտինգ ունեցող թեկնածուի նկատմամբ բիրտ ուժ կիրառելով՝ փորձում են բոլոր ընդդիմադիր թեկնածուների, նրանց կողմնակիցների վախը բռնել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում