Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր          Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին       «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքով    

21 փետ 2025 12:31

Գյումրիում բռնnւթյnւն է կիրառվել բուժաշխատողի նկատմամբ, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Գյումրիում բռնnւթյnւն է կիրառվել բուժաշխատողի նկատմամբ, վերջինս տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ փետրվարի 21-ին, Շիրակի մարզում բռնություն է կիրառվել բուժաշխատողի նկատմամբ:
 
Shamshyan.com-ի տեղեկություններով, ժամը 04:30-ի 05:00-ի սահմաններում Ազատան գյուղից կանչ է ստացվում Գյումրի քաղաքի շտապօգնություն և նշված կանչի վայր է մեկնում Գյումրու շտապօգնության կայանի բուժբրիգադը՝ բուժակ Մհեր Քոլոյանի գլխավորությամբ:
 
Հասնելով բուժառուի տուն, երբ բուժակը փորձում է անցնել իր աշախատանքի կատարմանը՝ զննելով պացիենտին, վերջինը հարձակվում է բուժակի վրա, կիրառում է բռնություն, անգամ օգտագործելով մոխրաման՝ հարվածելով բուժակի մարմնի տարբեր մասերին և դեմքին: 
 
Բուժակը տեղափոխվում է հիվանդանոց: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բուժակը թե՛ Գյումրիում, թե՛ իր գործընկերների ու իրեն ճանաչողների մոտ հարգված անձնավորություն է, 44-օրյա պատերազմի ակտիվ մասնակից, ու անգամ պատերազմի օրերին վիրավորում է ստացել և երբեք ոչ մի բացասական կարծիք նրա աշխատանքային գործունեության վերաբերյալ բուժանձնակազմը չի ստացել:  Ցանկացած կանչով պացիենտի մոտ մեկնելիս միշտ գոհ են եղել նրա թե՛ մարդկային հատկանիշներով, թե՛ մասնագիտական գործունեությամբ:  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր