Գեղամ Մանուկյանը հրապարակել է Արցախի ՊԲ ծառայողների, աշխարհազորի Նահատակների անունները. ցանկ          Տեսանյութ.Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Մեծ Պահքի վեցերորդ կիրակին, որը կոչվում է Գալստյան       Գեղարքունիքի մարզում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում,կան տուժածներ    

22 փետ 2025 13:21

Արտակարգ դեպք Երևանում, տղամարդը վնասվածք է ստացել շարժասանդուղքից վայր ընկելու հետևանքով

Արտակարգ դեպք Երևանում, տղամարդը վնասվածք է ստացել շարժասանդուղքից վայր ընկելու հետևանքովSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ոսկերիչների փողոցից շինարարական աշխատանքներ կատարելու հետևանքով «ձախ ձեռնաթաթի կտրած վերք» ախտորոշմամբ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ տեսուչ Հարությունյանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 27-ամյա Արման Բ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արման Բ․-ն հայտնել է, որ Ոսկերիչների փողոցում ժամը 12։30-ի սահմաններում տեսաձայնագրման սարքերի տեղադրման ընթացքում շարժասանդուղքի կոտրվելու հետևանքով վայր է ընկել և ստացել նշված վնասվածքները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր