Ապրիլի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ապրիլի 22-23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Եգիպտական աստղագուշակ` ըստ ծննդյան ամսաթվի    

25 փետ 2025 12:45

Թրամփը նշել է, որ Ռուսաստանն ունի այն ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են ԱՄՆ-ին, ներառյալ հազվագյուտ հողային մետաղներ

Թրամփը նշել է, որ Ռուսաստանն ունի այն ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են ԱՄՆ-ին, ներառյալ հազվագյուտ հողային մետաղներԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ «օգնում է Ուկրաինային այնպես, ինչպես ոչ ոք երբեք չի օգնել», և նշել է, որ հակամարտությունը կարող է ավարտվել շաբաթների ընթացքում: Նա հույս է հայտնել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կայցելի Օվալաձեւ աշխատասենյակ՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար։

Թրամփը նաև նշել է, որ Ուկրաինան կարող է վերադարձնել իր տարածքների մի մասը, սակայն Կիևը հնարավոր զիջումների մասին հարցին հստակ պատասխան չի տվել. «Կտեսնենք»։

Բացի այդ, Թրամփը ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեմ չէ Ուկրաինա եվրոպական զորքերի տեղակայմանը խաղաղ համաձայնագրի շրջանակներում։ 

ԱՄՆ նախագահի կարծիքով՝ այս բախումը կարող է վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի։ Վաշինգտոնը մտադիր է թույլ չտալ դա։ 

Թրամփը  նաև նշել է, որ Ռուսաստանն ունի այն ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են ԱՄՆ-ին, ներառյալ հազվագյուտ հողային մետաղներ։

Նա նաև պատրաստակամություն է հայտնել այցելել Մոսկվա, թեև մայիսի 9-ին վաղ է գնահատել նման այցի համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր