«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

25 փետ 2025 13:33

Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, եղանակն՝ առաջիկա օրերին

Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, եղանակն՝ առաջիկա օրերինԵրևան քաղաքում՝ փետրվարի  25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և առավոտյան հնարավոր է թույլ ձյուն։

Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։

Հանրապետության տարածքում` փետրվարի 25-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ի երեկոյան, 26-27-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Քամին հարավարևմտյան 2-5մ/վ, սպասվում է քամու ուժգնացում փետրվարի 24-ին՝ 13-16 մ/վ, 25-26-ին՝ 17-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-27-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր