Տեսանյութ.Իրանի գերագույն առաջնորդը սպանվել է. հայտարարվել է 40-օրյա սգո շրջան          Իրանը փակել է Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի շուրջ 20 տոկոսը և իրականացվում է գազի փոխադրում       Արարատի ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել է    

26 փետ 2025 23:47

«Երևանի Ավտոբուս»-ը վարորդներին տարիներ շարունակ չի տրամադրել օրենքով հասանելիք արձակուրդը

«Երևանի Ավտոբուս»-ը վարորդներին տարիներ շարունակ չի տրամադրել օրենքով հասանելիք արձակուրդըԵրևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում սկանդալները շարունակվում են.

«Մայր Հայաստան» խմբակցությանն են դիմել «Երևանի Ավտոբուս» ՓԲԸ վարորդներ՝ իրենց աշխատանքային իրավունքների ոտնահարման դեպքով։ Վարորդներին չեն տրամադրել օրենքով հասանելիք արձակուրդը տարիներ շարունակ՝ «խնդրել-համոզելով» կնքել արձակուրդը 2025թ. տեղափոխելու համաձայնագիր։ Վարորդներին արձակուրդ չտրամադրելը պայմանավորված չի եղել Աշխատանքային օրենսգրքի հիշյալ 167-րդ հոդվածով նախատեսված որեւէ հիմքով, հետեւաբար՝ մարդկանց շահագործել ու արձակուրդ չեն տրամադրել։ Այնինչ արձակուրդ չտրամադրելն օրենքով նախատեսում է տույժի վճարում վարորդին՝ արձակուրդի դրույքաչափի 0,15 տոկոսի չափով՝ ամեն օրվա համար»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր