Մայիսին կենդանակերպի այս նշանները կապրեն նկատելի աճի շրջան, իրադարձությունները կզարգանան ավելի հեշտ և արագ          Մեկ տարի հետո Մակրոնը չի լինելու նախագահ, և նրա ասածները ոչ ոք չի հիշելու       Կարճատև անձրև, ամպրոպ, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

28 փետ 2025 11:22

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, Լարսը փակ է միայն բեռնատարների համար

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, Լարսը փակ է միայն բեռնատարների համար Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Շաքիի հսկիչ անցակետից, Նորավան-Լծեն, Սյունիք գյուղից-Շինուհայր-Տաթև-Գորիս, Մեղրու «Վարդանի ձոր» կոչվող հատվածից-Քաջարան ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։

Ալագյազ-Արթիկ և Մ-3 ավտոճանապարհից Լեռնապար տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար։

Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր