Մարտի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ.Մենք ցանկանում ենք փրկել ձեր երկիրը և դադարեցնել պատերազմը, Թրամփը և Զելենսկին բանավիճել են       Հայտնի են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման նոր ցուցակներում համարների միջակայքերը    

28 փետ 2025 15:28

Շատ ծանր տպավորություն է թողել ոչ միայն Ռուբեն Վարդանյանի նկարը, այլ նաև՝ մյուսների դատավարության նկարները

Շատ ծանր տպավորություն է թողել ոչ միայն Ռուբեն Վարդանյանի նկարը, այլ նաև՝ մյուսների դատավարության նկարներըՇատ ծանր տպավորություն է թողել  ոչ միայն Ռուբեն Վարդանյանի նկարը,  այլ նաև՝ մյուս գերիների դատավարության նկարները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Ամբողջ ընթացքում ՀՀ կառավարությունն օգտագործել է բոլոր այն գոյություն ունեցող հնարավոր գործիքները, որպեսզի փորձի լուծում գտնել: Լուծումն այնն է, որ բոլոր գերիներն ազատվեն,  այսինքն՝ այս պահին հաստատված  23 գերիները վերադառան ՀՀ:

Մենք շարունակելու էլ ենք աշխատել այս ուղղությամբ, ջանքեր գործադրում ենք և շարունակելու ենք ջանքերը գործադրել, որպեսզի ազատվեն բոլոր 23 գերիները: Փորձը ցույց է տալիս, որ գերիների ազատման գործընթացը մի փոքր այլ հունով պետք է փորձել տանել:

Մեզ բոլորիս մտահոգում է Ռուբեն Վարդանյանի հացադուլը, ինչպես նաև հրապարակված նկարները, մտահոգություններ ունենք: Մենք՝ բլորս, աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի կարողանանք ինչ-որ արդյունքի հասնել: Եվ մեր աշխատանքները, բնականաբար, նախկին ռիթմով չեն ընթանում»,-ասել է Արմեն Գրիգորյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր