Կիևի ռեժիմը և Զելենսկին խաղաղություն չեն ուզում, Սպիտակ տանը տեղի ունեցած լեզվակռիվը ցույց տվեց, որքան բարդ է լինելու կարգավորման գործընթացը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև Սպիտակ տանը տեղի ունեցած լեզվակռիվը ցույց է տվել, թե որքան բարդ է լինելու ուկրաինական կարգավորման գործընթացը։ Միջադեպին նման գնահատական է տվել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։«Կիևի ռեժիմը և Զելենսկին խաղաղություն չեն ուզում, այլ ցանկանում են պատերազմի շարունակություն»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Սպիտակ տանը թեժ լեզվակռիվ է տեղի ունեցել Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Զելենսկու միջև, ինչի հետևանքով Ուկրաինայի ղեկավարը վաղաժամ լքել է Սպիտակ տունը՝ առանց որևէ փաստաթուղթ ստորագրելու: ԱՄՆ նախագահը Զելենսկուն մեղադրել է ԱՄՆ-ի օգնությունը չգնահատելու և հրադադար չցանկանալու համար։ Թրամփը հայտնել է, որ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության։
