Մարտի 5-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Մարտի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       ՀՀ-ի համար անընդունելի է երրորդ երկրների ներկայությունը Ադրբեջանի հետ կոմունիկացիաներում    

04 մար 2025 22:44

ԱՀԹ եկեղեցիներում Ապաշխարութեան կանչելու կանոնի անցկացման ժամանակացույց

ԱՀԹ եկեղեցիներում Ապաշխարութեան կանչելու կանոնի անցկացման ժամանակացույցԱպաշխարութեան կանչելու կանոն

Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում, առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, կկատարվի «Մեղաւորներին ապաշխարութեան կանչելու կանոն»-ը: Այն սովորաբար տեղի է ունենում Մեծ Պահքի առաջին շաբաթվա երրորդ օրը՝ չորեքշաբթի:
 
Կանոնը ներառում է ապաշխարության և գովաբանական սաղմոսներ: Քահանան, հավատացյալների հետ, ծնկաչոք աղոթում ու խնդրում է Տիրոջը, Իր բազում մարդասիրության գթությամբ արձակել ապաշխարողներին մեղքերի կապանքներից և արժանացնել սրբերի հետ հասնելու Երկնքի Արքայություն: Ապաշխարության կանոնի սաղմոսները, աղոթքները, քարոզները, մաղթանքներն ուղղված են պահեցողության ճանապարհն Աստծո օրհնությամբ ու ողորմությամբ անցնելու:
 
Ստորև ներկայացնում ենք ԱՀԹ եկեղեցիներում «Մեղաւորներին ապաշխարութեան կանչելու կանոն»-ի անցկացման ժամանակացույցը.
 
Մարտի 5
 
ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի - ժամը՝ 17:00-ին 
 
Սուրբ Երրորդություն եկեղեցի (ՀԱԹ) - ժամը՝ 09:00-ին
 
Սուրբ Հովհաննես եկեղեցի (Կոնդ) - ժամը՝ 09:00-ին
 
Սուրբ Գևորգ եկեղեցի (Նորագավիթ) - ժամը՝ 10:30-ին
 
Սուրբ Սարգիս եկեղեցի (Նոր Նորք) - ժամը՝ 09:00-ին
 
Սուրբ Աստվածածին  եկեղեցի (Նոր Նորք) - ժամը՝ 17:00-ին, հավատացյալները կարող են մոտենալ նաև մարտի 6-ին՝ ժամը՝ 10:00-ին
 
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Ավան) - ժամը՝ 10:00-ին
 
Սուրբ Խաչ եկեղեցի (Արաբկիր) - ժամը՝ 09:00-ին
 
Սրբոց Առաքելոց եկեղեցի (Շենգավիթ) - ժամը՝ 10:00-ին
 
Սուրբ Խաչ եկեղեցի (Ներքին Չարբախ) - ժամը՝ 10:00-ին, հավատացյալները կարող են մոտենալ նաև ժամը՝ 19:00-ին
 
Սրբոց Նահատակաց եկեղեցի (Դավթաշեն) - ժամը՝ 10:00-ին
 
Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիներ (Կենտրոն) - ժամը՝ 10:30-ին
 
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Նորք-Մարաշ) - ժամը՝ 09:30-ին
 
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Մալաթիա) - ժամը՝ 09:00-ին
 
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի (Կենտրոն) - ժամը՝ 09:00-ին
 
Սուրբ Վարդանանց նահատակաց եկեղեցի (Եռաբլուր պանթեոն) - ժամը՝ 16:00-ին
 
Մարտի 6
 
Սրբոց Նահատակաց եկեղեցի (Նուբարաշեն) - ժամը՝ 19:00-ին

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր