Տեսանյութ.«Միասնության հանրահավաք» նվիրված Արցախի Հանրապետության օրվան          Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ես դրական եմ համարում և՛ Զելենսկու, և՛ Պուտինի մոտեցումները, սակայն նրանք դեռևս պատրաստ չեն հանդիպման    

07 մար 2025 11:36

Հրդեհ է բռնկվել Բյուրավանի տներից մեկի տանիքում

Հրդեհ է բռնկվել Բյուրավանի տներից մեկի տանիքում Մարտի 6-ին, ժամը 20:53-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բյուրավան գյուղի կենտրոնական փողոցի տներից մեկի տանիքում։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Շիրազի փողոցի տներից մեկի տանիքում (մոտ 150 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։42-ին, մարվել՝ 22։37-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 120 քմ),  մանրահատակ (մոտ 0,5 խմ) և  5 գերան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր