Երևանում շենքի նկուղում կրակ և ծուխ է նկատվել ժամանել է հրշեջների 2 հաշվարկ

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում է շենքի նկուղում հավաքված կենցաղային աղբ և հրշեջները նախ կանխել են հրդեհի տարածումը, ապա մարել այն։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, սակայն պարզվել է, որ հրդեհը գազի հետ կապ չունի։
Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։