Կիվին օգնում է արագ մաքրել օրգանիզմը, այրել ավելորդ ճարպերը, ինչպես նաև՝ օրգանիզմը հագեցնել վիտամիններով          Փաշինյանը կմեկնի Մոսկվա մասնակցելու մայիսի 9-ին կայանալիք տոնակատարություններին       Արդյունավետ բանակցություններ ունեցանք Պուտինի հետ, կա հնարավորություն սարսափելի պատերազմը վերջապես ավարտելու    

11 մար 2025 20:11

Մեծամորում «Toyota Camry»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել գնացքի գծերի վրա

Մեծամորում «Toyota Camry»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել գնացքի գծերի վրաԱյսօր՝ մարտի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մեծամորի վարչական տարածքում, Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Աշոտ Գ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյուներին և հայտնվել գնացքի գծերի վրա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 ուղևոր հետազոտման նպատակով դիմել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում են բուժօգնության դիմած ուղևորների ինքնությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր